
17 Մրտ. 2025
Կանանց բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» տանը ընդունեցին «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմին և վստահ հաղթանակ տարան 4-1 հաշվով։ Մեր թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռուզաննա Ինջյանը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Միլենա Սայադյանն ու Անյուտա Գալստյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց մեր թիմի վստահ խաղով և արդեն 3-րդ րոպեյին վաստակում ենք 11 մետրանոց հարվածի հնարավորություն, սակայն թիմի հարձակվող Մարիամ Նիգոյանի հարվածը կարողանում է որսալ մրցակցի դարպասապահը։ Դրվագից հետո մրցակիցը սկսեց ավելի շատ մոտնենալ մեր դարպասային հրապարակին և առաջինը կարողացավ գրավել դարպասը։ 23-րդ րոպեյին անկյունայինի խաղարկումից հետո մեր պաշտպանները զգոնությունը կորցրել էին, որից էլ կարողացան օգտվել մրցակցի թիմի աղջիկները և բացեցին խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո մեր աղջիկները րոպեների ընթացքում կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։ 30-րդ րոպեյին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Միլենա Սայադյանը։ Իսկ 6 րոպե անց էլ Ռուզաննա Ինջյանը գեղեցիկ անցում կատարելուց հետո խփեց թիմի երկրորդ գնդակը։
Այսպիսով, առաջին խաղակեսը ավարտվեց մեր թիմի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսն էլ սկսվեց մեր աղջիկների գնդակի տիրելու բացահայտ առավելությամբ։ Բազմաթիվ գրոհներ անցկացրեցին աղջիկները, սակայն մրցակցի դարպասապահը կարողանում էր որսալ գնդակները, սակայն 80-րդ րոպեյին Միլենա Սայադյանի ֆանտաստիկ փոխանցումից հետո մեն-մենակ մնալով դարպասապահի հետ իր հաշվին դուբլ գրանցեց Ռուզաննա Ինջյանը։ Հինգ րոպե անց էլ խաղի վերջակետը դրեց Անյուտա Գալստյանը հեռահար գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Նշենք նաև, որ սա Անյուտայի անդրանիկ գոլն էր մեր թիմի կազմում։
Այպիսով հաղթում ենք «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմին խոշոր 4-1 հաշվով։
05 Օգս. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՔՍԻՄ ՊԱԼԻԵՆԿՈՌուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոն և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
05 Օգս. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ն ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋԿարեն Առաքելյանի գլխավորությամբ «Ուրարտու-2» թիմը անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկ ակադեմիայի» դեմ խաղից առաջ։
05 Օգս. 2025
ԳՈՌ ՄԱՏԻՆՅԱՆ․ «ՎՍՏԱՀ ԵՄ ԻՆՁ ԶԳՈՒՄ ՆՈՐ ԽԱՂԱՈՃՈՒՄ»Մեր թիմի դարպասապահ Գոռ Մատինյանը խոսել է Fastex Պրեմիեր լիգայի, առաջին տուրի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղից։
04 Օգս. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց Մ19 տարեկանների հավաքականը օգոստոսի 6-10-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք
04 Օգս. 2025
ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐFastex Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Ուրարտուն» մրցեց ԲԿՄԱ-ի հետ։ Ներկայացնում ենք հանդիպման լուսանկարները։
03 Օգս. 2025
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱԼ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերը Արզումանյանը կիսվել է կարծիքով ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումից հետո։
02 Օգս. 2025
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՈՉ-ՈՔԻFastex Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին։ Հանդիպումն ավարտվեց
02 Օգս. 2025
ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում «Ուրարտուն» այսօր հյուրի կարգավիճակում կմրցի ԲԿՄԱ-ի դեմ:
01 Օգս. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԼԱԴԻՍԼԱՎ ՅԱԿՈՎԼԵՎ<br /> «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Վլադիսլավ Յակովլևը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
28 Հլս. 2025
ՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ«Ուրարտու» ՖԱ-ն սկսում է 2025/26 մրցաշրջանի՝ Fastex Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը ԶԼՄ-ների համար։
25 Հլս. 2025
ԳՈԼԱՌԱՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏԻ» ԴԵՄ«Ուրարտուն» անցկացրեց ընկերական երկրորդ հանդիպումը սեփական մարզաբազայում՝ ընդունելով Երևանի «Արարատին»։ Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։
24 Հլս. 2025
ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ «ԱԼԱՇԿԵՐՏԻՆ»«Ուրարտու» մարզաբազայում՝ ընկերական խաղի շրջանակում, մեր թիմը մրցեց «Ալաշկերտի» հետ
21 Հլս. 2025
ՀԱՅՏՆԻ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸԻնչպես արդեն հայտնի էր, «Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայի առաջին տուրում կմրցի ԲԿՄԱ-ի հետ։
18 Հլս. 2025
«ՆԵՄԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 4-0․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Նեմանին»։
17 Հլս. 2025
ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ «ՆԵՄԱՆԻՆ» ԵՎ ԼՔՈՒՄ ԵՎՐԱԳԱՎԱԹԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Նեմանին»։
17 Հլս. 2025
«ՆԵՄԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» կհյուրընկալվի բելառուսական «Նեման» թիմին։
16 Հլս. 2025
ԵՎՀԵՆԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ․ «ԵԿԵԼ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ»Մեր թիմի ֆուտբոլիստ Եվհենի Ցիմբալյուկը «Նեմանի» դեմ պատասխան հանդիպումից առաջ խոսել է թիմի տրամադրվածությունից և առաջին խաղում թույլ տված սխալներից
15 Հլս. 2025
ԿԱՅԱՑԱՎ FASTEX ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸՀՖՖ գրասենյակում կայացան Fastex Պրեմիեր Լիգայի, Հայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանությունները
14 Հլս. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸՄեր ակադեմիայի թիմերը անցկացնում են մարզումներ ակումբի բազայում և պատրաստվում առաջիկա 2025/26 մրցաշրջանին։<br /> <br />
11 Հլս. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆԵՄԱՆ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» ընդունեց «Նեմանին»։ Ստորև ներկայացնում ենք հանդիպման լուսանկարները։