• Search
  • Cart
  • Wishlist
  • User
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
Urartu FC
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • eng eng
  • rus rus
logo
  • eng eng
  • rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter

10 Հլս. 2025

ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ «ՆԵՄԱՆԻՆ» ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» տանը ընդունեց բելառուսական «Նեման» թիմին և պարտվեց 1-2 հաշվով։

Առաջին խաղակեսը սկսվեց երկուստեք գրոհներով, թիմերը փորձում էին ճանաչել միմյանց։

Բելառուսական թիմը փորձում էր գրոհներ կազմակերպել, սակայն մեր դարպասապահ Գոռ Մատինյանը փայլուն հետ էր մղում բոլոչ հարվածները։ Խաղակեսի վերջում մեր կիսապաշտպան Արտյոմ Պոլյարուսը կարող էր դառնալ գոլի հեղինակ, սակայն «Նեմանի» ֆուտբոլիստները կարողացան չեզոքացնել հարվածը։

Ադպիսով, առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը անհաջող ստացվեց մեր թիմի համար, մեր դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որը կարողացավ հետ մղել մեր դարպասապահ Գոռ Մատինյանը։

Սակայն, րոպեներ անց մրցակիցը կարողացավ գրավել մեր թիմի դարպասը։

Բաց թողած գոլից հետո մեր ֆուտբոլիստները փորձում էին հետ բերել բաց թողածը, սակայն կրկին բաց թողեցինք գնդակ։

Խաղավերջի մոտ Նիկոլաս Կալուկյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։

Իսկ արդեն մրցավարի ավելացված 90+3-րդ րոպեյին մեր թիմի դարպասապահ Գոռ Մատինյանը ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից։

Իսկ հանդիպումն ավարտվեց մեր թիմի պարտությամբ 1-2 հաշվով։

Հուլիսի 17-ին Հունգարիայում տեղի կունենա պատասխան հանդիպումը։

Կիսվել

  • Facebook
  • Twitter

05 Օգս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՔՍԻՄ ՊԱԼԻԵՆԿՈ

Ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոն և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

05 Օգս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ն ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Կարեն Առաքելյանի գլխավորությամբ «Ուրարտու-2» թիմը անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկ ակադեմիայի» դեմ խաղից առաջ։

05 Օգս. 2025

ԳՈՌ ՄԱՏԻՆՅԱՆ․ «ՎՍՏԱՀ ԵՄ ԻՆՁ ԶԳՈՒՄ ՆՈՐ ԽԱՂԱՈՃՈՒՄ»

Մեր թիմի դարպասապահ Գոռ Մատինյանը խոսել է Fastex Պրեմիեր լիգայի, առաջին տուրի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղից։

04 Օգս. 2025

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Կանանց Մ19 տարեկանների հավաքականը օգոստոսի 6-10-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք

04 Օգս. 2025

ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Fastex Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Ուրարտուն» մրցեց ԲԿՄԱ-ի հետ։ Ներկայացնում ենք հանդիպման լուսանկարները։

03 Օգս. 2025

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱԼ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերը Արզումանյանը կիսվել է կարծիքով ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումից հետո։

02 Օգս. 2025

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՈՉ-ՈՔԻ

Fastex Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին։ Հանդիպումն ավարտվեց

02 Օգս. 2025

ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Fastex Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում «Ուրարտուն» այսօր հյուրի կարգավիճակում կմրցի ԲԿՄԱ-ի դեմ:

01 Օգս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԼԱԴԻՍԼԱՎ ՅԱԿՈՎԼԵՎ

<br /> «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Վլադիսլավ Յակովլևը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

28 Հլս. 2025

ՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ուրարտու» ՖԱ-ն սկսում է 2025/26 մրցաշրջանի՝ Fastex Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը ԶԼՄ-ների համար։

25 Հլս. 2025

ԳՈԼԱՌԱՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏԻ» ԴԵՄ

«Ուրարտուն» անցկացրեց ընկերական երկրորդ հանդիպումը սեփական մարզաբազայում՝ ընդունելով Երևանի «Արարատին»։ Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։

24 Հլս. 2025

ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ «ԱԼԱՇԿԵՐՏԻՆ»

«Ուրարտու» մարզաբազայում՝ ընկերական խաղի շրջանակում, մեր թիմը մրցեց «Ալաշկերտի» հետ

21 Հլս. 2025

ՀԱՅՏՆԻ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Ինչպես արդեն հայտնի էր, «Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայի առաջին տուրում կմրցի ԲԿՄԱ-ի հետ։

18 Հլս. 2025

«ՆԵՄԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 4-0․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Նեմանին»։

17 Հլս. 2025

ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ «ՆԵՄԱՆԻՆ» ԵՎ ԼՔՈՒՄ ԵՎՐԱԳԱՎԱԹԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Նեմանին»։

17 Հլս. 2025

«ՆԵՄԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» կհյուրընկալվի բելառուսական «Նեման» թիմին։

16 Հլս. 2025

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՎԵԼԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ԽԱՂԻՆ»

16 Հլս. 2025

ԵՎՀԵՆԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ․ «ԵԿԵԼ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ»

Մեր թիմի ֆուտբոլիստ Եվհենի Ցիմբալյուկը «Նեմանի» դեմ պատասխան հանդիպումից առաջ խոսել է թիմի տրամադրվածությունից և առաջին խաղում թույլ տված սխալներից

15 Հլս. 2025

ԿԱՅԱՑԱՎ FASTEX ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՖՖ գրասենյակում կայացան Fastex Պրեմիեր Լիգայի, Հայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանությունները

14 Հլս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Մեր ակադեմիայի թիմերը անցկացնում են մարզումներ ակումբի բազայում և պատրաստվում առաջիկա 2025/26 մրցաշրջանին։<br /> <br />

11 Հլս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆԵՄԱՆ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» ընդունեց «Նեմանին»։ Ստորև ներկայացնում ենք հանդիպման լուսանկարները։

  • +374 60 44 57 12
  • info@fcurartu.am
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • +374 60 44 57 12
  • info@fcurartu.am
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: afl.8x8@mail.ru

Հեռախոսահամար: +374 95 000019

  • Image
  • Image
  • Image
  • Image